Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Ավ. Իսահակյանի անվան գրադարանի շենքի ճակատի ապամոնտաժման աշխատանքները կատարում է Հովիկ Աբրահամյանի որդի՝ Արգամիկը: Մեր աղբյուրներն ասում են, որ այս երիտասարդը, ով նաև Երևանի քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի, ցանկանում է ապամոնտաժել իրեն պատկանող շենքը, որպեսզի այնտեղ կառուցի հերթական քարակույտ հյուրանոցը կամ գուցե սթրիպ ակումբը, դա դեռ պարզ չի:
Հարց է առաջանում՝ այս ամենից հետո ինչպե՞ս է Արգամիկը ցանկանում դառնալ Երևանի քաղաքապետ, երբ դեռ չդարձած արդեն իսկ ոչնչացնում է կարևոր նշանակության շինությունները, բա դառնալուց հետո ի՞նչ կանի հանուն իր բիզնես շահերի: Զարմանալին այն է, որ ակտիվիստ լրագրողներն այս կարևորագույն հարցն իրենց ուշադրությունից բաց են թողել՝ երևի զբաղված են իրենց անձնական շատ ավելի կարևոր հարցերով:
Այդ ինչպե՞ս ստացվեց, որ ամեն քար ու թուփ շարժելուց լրագրողները միանգամից հարձակվում են սեփականատիրոջ վրա, իսկ այստեղ լռում են՝ մեկ անգամ չշեշտելով, թե ում է պատկանում շենքը և ով է իրականում շահագրգռված դա քանդելով՝ քարերը գլորելով բոլորովին այլ մարդկանց ուղղությամբ:
Այսքանից հետո մնում է միայն փաստել, որ Արգամիկի քաղաքապետ դառնալու երազանքն այդպես էլ երազանք կմնա, քանզի դեռ չդառած արդեն իսկ սեփական բիզնես շահերից կուրացած սկսել է քանդելու գործընթացը: