Հայաստան 

Ով կլինի ԲՀԿ հաջորդ մամլո խոսնակը. Պարզաբանում է Էնֆիաջյանը

Քիչ առաջ ԲՀԿ-ական Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել էր, որ այսուհետ չի իրականացնելու ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները:

Analitik.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը պատասխանելով այն հարցին, թե ի՞նչով էր պայմանավորված այս որոշումը և արդյո՞ք հնարավոր է, որ Բաբայանը լքի նաև ԲՀԿ շարքերը ասաց, որ իր կարծիքով նման հարցադրմամբ տեղին կլիներ դիմել Վահան Բաբայանին:

«Ես ձեզ կարող եմ մի բան վստահ ասել, որ նա մեր խմբակցության ակտիվ պատգամավորներից մեկն է, մեր ընկերն է»,-ասաց Վ. Էնֆիաջյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ով է լինելու հաջորդ մամուլի խոսնակը Էնֆիաջյանն ասաց.- « Առաջիկայում «Բարգավաճ Հայաստանը» կներկայացնի կուսակցության մամուլի նոր խոսնակին, այս պահին չի եղել ոչ մի քննարկում և ԲՀԿ-ն այն քաղաքական միավորն է որ բավականաչափ ներուժ ունի և կարող է այդ գործառույթները համալրել նոր անհատով»:

Analitik.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև Բաբայան Վահանից, սակայն նրա հեռախոսահամարը չի պատասխանում:

Լուսանկարը՝ panarmenian.net-ի:

Նույն շարքից