Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, ուսումնասիրվեցին Արթուր Սաֆարյանի սպանության գործ-թերթերը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 27-ին սպանվել էր քրեական հեղինակություն համարվող Թևոս Սաֆարյանի (Կայարանցի Թևոսիկ) եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը, գրում է armlur.am-ը:
Սպանությունը կատարելու մեջ մեղադրանք է առաջադրվել Իսրայել Սարգսյանին (Իսո): Ըստ մեղադրական եզրակացության` Իսրայել Սարգսյանը կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը: Ապա՝ այդ հանցանքը թաքցնելու նպատակով, ըստ մեղադրանքի, սպանել է Մովսես Ներսիսյանին: Բացի այդ նա, ըստ մեղադրանքի, ապօրինի ձեռք է բերել և կրել հրազեն և ռազմամթերք ու դրանք պահել իր փաստացի բնակության վայրին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում:
Այսօրվա դատական նիստին մասնավորապես ուսումնասիրվեցին գործում վկայի կարգավիճակով ներգրավված անձանց հեռախոսազրույցների վերծանումները: Այսպես, գործ-թերթերի մեծամասնության ուսումնասիրությունից հետո պաշտպանական կողմն այն եզրահանգման էր եկել, որ իրականում Տիգրան Ասատրյանի և Թևոս Սաֆարյանի հարաբերությունները այնքան էլ լավ չեն եղել, ինչպես դատարանում հայտարարել էր Տիգրան Ասատրյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, դեռևս գործի նախաքննությանը կալանավորվել էր: Հետագայում նրա մասով առանձնացված գործ հարուցվեց՝ սպանությունը պարտակելու մեղադրանքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
https://www.youtube.com/watch?v=0uYJXjU634E