«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ՄԻՊ թեկնածուի հարցում վատատես է և չի քվեարկի նրա օգտին:
«Այդ իսկ պատճառով ես չեմ կարող կողմ քվեարկել Ձեզ, որովհետև ես չունեմ երաշխիք»,-ԱԺ-ում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
«Եթե մեր երկրի քաղաքական մշակույթը լիներ ոչ այսքան անառողջ, ապա ես կհավատայի, որ Դուք հաջողելու եք»,-ավելացրեց Ն. Զոհրաբյանը և ավելացրեց, որ ընդդիմություն-իշխանություն հասկացությունները, հարաբերությունները, քաղաքական մշակույթն այնքան են աղճատված,որ ինքը լավատես չէ, որ Արման Թաթոյանը կարողանալու է դիմակայել երկուստեք հարձակումներին՝ ընդդիմության և իշխանության, որպեսզի, իսկապես, չկարողանա դառնալ ո՛չ ընդդիմության ձեռքին գործիք՝ չվախենալով ընդդիմության շանտաժներից և ո՛չ էլ իշխանության: