ԻՊ խմբավորման համաշխարհային խալիֆաթ հաստատելու ծրագրերը հօդս են ցնդում: Սիրիական զորքերի ու ՌԴ օդուժի վերջին հաջողությունները ստիպում է ահաբեկիչներին հրաժարվել իրենց փայփայած երազանքներից: 2014թ.-ին, երբ իսլամականները գտնվում էին վերելքում, հայտարարեցին, որ խալիֆաթի ձեւավորման ընթացքում շրջանառության մեջ կմտցնեն սեփական դրամը՝ իսլամական դինարը: Այս մասին տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը:
Սակայն, ուղիղ 2 տարի անց, ԻՊ-ը հայտարարեց, որ պաշտոնական արտարժույթ է հայտարարում ամերիկյան դոլարը:
2015թ.-ին ԱՄՆ ֆիննախը հայտնեց, որ Իրաքում ու Սիրիայում բանկերի գրավման արդյունքում ահաբեկիչների ձեռքում է հայտնվել միլիարդավոր դոլարներ:
Միաժամանակ ֆինանսական ահաբեկչության դեմ պայքարի միջազգային խումբը հայտնաբերեց ԻՊ ֆինանսավորման եւս մեկ աղբյուր: Իտալիայում գրանցված բարեգործական կազմակերպությունը, որտեղ ուղարկվում էր հազարավոր մարդկանց դրամական հատկացումները՝ նախատեսված սիրիական երեխաներին օգնելու համար, զարտուղի ճանապարհով հասնում էր Թուրքիա, իսկ այնտեղից տրամադրվում ԻՊ ահաբեկիչներին:
Հիշեցնենք, որ ԻՊ շահույթի մեծ մասը գոյանում է նավթի ապօրինի վաճառքից: ՌԴ ավիահարվածների շնորհիվ ներկայումս արյունոտ նավթի շահույթները զգալի կրճատվել են: