Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դիմաց կալանավորված Գևորգ Սաֆարյանին աջակցության ակցիա են իրականացնում նրա ընկերներն ու «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները:
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ պատրաստվում են մնալ հիմնարկի մոտ: Հասարակական կարգը հսկող ոստիկաններին հորդորեցին զբաղվել իրենց բնականոն աշխատանքով:
Հիշեցնենք, որ Գ. Սաֆարյանը կալանավորվել է հուվարի 3-ին: Դեկտեմբերի 31-ի գիշերը Սաֆարյանը և այլ ակտիվիստներ փորձել էին Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչն ավարտվել էր ոստիկանների հետ բախմամբ: Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար: