Բարի օր Մշակույթ 

Ընթերցանության ժամ․ Շառլ Ազնավուր․Կհանդիպենք օրերից մի օր…

analitik.am

Հանդիպելու ենք օրերից մի օր
Թե լինի ձեզ համար նույնքան կարևոր
Տեսնվենք որևէ տեղ
Խոստում եմ տալիս լինել անպատճառ այնտեղ:
Լինի Սուրբ Ծննդյան, թե Հոգեգալստյան տոնին
Ռիո Դե Ժանեյրոյի թե Մոսկվայի ճամփեքին
Խենթությունն ուրախություն է բերում
Հանդիպելու ենք օրերից մեկում:
Հանդիպելու ենք օրերից մեկում
Որչափ եմ ես դա ուզում:
Փոքր աշխարհ` Հանդիպելու հազար ու մի հնար:
Թե Ձեր ճամփան անցնում է իմ ճամփով
Կհանդիպենք մենք անխոս:
Չասենք մինչ հանդիպում,
Որ սատանի խաղը չբռնի
Պարզապես ինձ պես մատները խաչեք
Կամ թե ասեք Չար աչքից հեռու:
Երբեմն պատահականությունն ինքն է ամեն բան անում
Հատկապես թե նրան մի քիչ օգնելու լինենք
Աստղ եմ տեսնում ու մտքումս երազ պահում
Թե Աստված կամենա
Հանդիպենք օրերից մի օր…

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Էվրիկա Երիցյանի

Սկզբնաղբյուր՝ Granish.org

Նույն շարքից