ՎՏԲ բանկը իր հաղորդագրությամբ անրադառնալով 2008 թ-ին Արցախում իր մասնաճյուղի փակմանը, հայտարարել էր ,որ այն փակվել է, որովհետև վնասով էր աշխատում և ՎՏԲ Հայաստան բանկը առաջնորդվում է միմիայն բիզնես շահով, ինչպես նաև, որ Ստեփանակերտի մասնաճուղի փակումը քաղաքական ենթատեքստ չունի:
Սակայն ուսումնասիրելով ՎՏԲ բանկի կայքում հրապարակված հաշվետվությունները, պարզում ենք հետաքրքիր փաստեր, որոնք հիմք են տալիս պնդելու, որ ՎՏԲ բանկը, մեղմ ասած, ճիշտ չի ասում;
Այսպես`ըստ ՎՏԲ Հայաստան Բանկի հաշվետվությունների,
2012-2013թ-ներին ՎՏԲ Հայաստան բանկը ունեցել է 820 810 միլիարդ դրամ շահույթ:
2013 թվականին 5 638 029 միլիարդ դրամ
Իսկ 2014 թվականին ` 12 814 129 միլիարդ դրամ վնաս:
Փաստացի, Ադրբեջանի բաժնետեր դառնալուց հետո հստակ շահույթ ունեցող ընկերությունն այնքան վնաս է կրել, որ զրոյի է հավասարեցրել մի քանի տարվա շահույթը:Բնական է,որ վնասով աշխատող ընկերությունը ՀՀ պետբյուջե հարկ էլ չի մուծել:Այսինքն՝ այստեղ նույնպես Ադրբեջանը լուրջ հարված է հասցրել ՀՀ –ին:
Սակայն խնդիրը միայն դա չէ:
Եթե հավատանք ՎՏԲ -ի հաղորդագրությանը, որ իրենք առաջնորդվում են միայն բիզնես շահերով,ապա հարց է առաջանում՝ 12 814 129 միլիարդ դրամ վնասը ի՞նչ բիզնես տրամաբանության մեջ է տեղավորվում, ինչու՞ իբր չնչին վնաս կրած Արցախի մասնաճյուղը փակվեց, իսկ խոշոր վնասներ կրող ՎՏԲ Հայաստան բանկը շարունակում է աշխատել:
Միայն այս հանգամանքը առավել քան բավարար է,որ կասկած հայտնենք ՎՏԲ բանկի հաղորդոագրության անկեղծության հետ կապված և ակամայից մտածենք,որ ՎՏԲ Հայաստան բանկը ՀՀ -ում բոլորովին այլ նպատակներ է հետապնդում, որոնք ավելին արժեն, քան 12 814 129 միլիարդ դրամ վնասը,և հաշվի առնելով հայ-ադրբեջանական հակամարտությունը, մեր կարծիքով, այդ նպատակը կարող է լինել միմիայն հետախուզությունը:
Առավել ևս,որ ՎՏԲ Հայաստան բանկի վնասը չի ազդում Ադրբեջանի Նավթային Ֆոնդի վրա,քանի որ վերջինս իր շահույթը ստանում է նաև ամբողջ ՎՏԲ խմբի շահույթից;
Բայց վնասը, որը պատճառվել է ՀՀ Պետական բյուջեին, միանշանակ մերն է և շոշափելի:
Եթե մեր եզրահանգումը սխալ լիներ և ՎՏԲ Հայաստան Բանկը իրոք առաջնորդվեր միայն բիզնես շահերով ,ապա վաղուց ՀՀ-ում պետք է փակած լիներ 12 814 129 միլիարդ դրամ վնաս բերող իր բանկը: