Շենգենյան գոտուց հրաժարվելն ու ԵՄ ներսում սահմանային վերահսկողության վերադարձը Գերմանիային կարժենա 77-235 մլրդ եվրո։ Նման գնահատական է տվել Prognos AG խորհրդատվական ընկերությունը Բերթելսմանի հիմնադրամի պատվերով՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Նշվում է, որ սահմանային վերահսկողությունը ԵՄ ներսում ենթադրում է ծախսերի ու գների կտրուկ մեծացում`նույնիսկ ամենալավատեսական սցենարի դեպքում։ Եթե Շենգենի գոտում այլ անդամներից ներկրվող ապրանքների գները բարձրանան ընդամենը 1 տոկոսով, ողջ ԵՄ-ում ՀՆԱ կորուստն առաջին տասնամյակի ընթացքում կկազմի 470 մլրդ եվրո։
Եթե ներկրման գների աճը կազմի 3 տոկոս, ՀՆԱ կորուստները Գերմանիայում կկազմեն 235 մլրդ դոլար, Ֆրանսիայում՝ 244 մլրդ եվրո, իսկ ամբողջ ԵՄ-ում՝ 1.4 տրիլիոն եվրո։