Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում տեղադրել է հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի նկարը և շնորհավորել ծննդյան օրը։
«Ծնունդդ շնորհավոր հայրիկ: Շատ բան է փոխվել մեր կյանքում, ինչ դու չկաս, և ես գիտեմ, որ դու իմ պահապան հրեշտակն ես, ով տեսել է այս ամենի ընթացքը: Ես անչափ սիրում և կարոտում եմ քեզ»,-գրել է նա։
