Մշակույթ Հասարակություն 

Գեղագիտության ազգային կենտրոնը անվանակոչվել է Հ. Իգիթյանի անունով

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել  ԿԳՆ «Գեղագիտության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կենտրոնի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի անունով կոչելու վերաբերյալ:

ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախարարի հրամանի համար հիմք են հանդիսացել հայտնի գեղագետ, արվեստաբան, հասարակական-քաղաքական գործիչ Հենրիկ  Իգիթյանի  ներդրումը Գեղագիտության ազգային կենտրոնի հիմնադրման և զարգացման գործում, ինչպես նաև գեղարվեստական կրթության ասպարեզում ունեցած մեծ ավանդն ու վաստակը:

Նույն շարքից