Սպորտ Հասարակություն 

Բանանցը համալրվել է ռուսաստանցի նոր պաշտպանով

Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել ռուսաստանցի պաշտպան Լայոնել Ադամսի հետ: Այդ մասին հայտնում է երևանցիների պաշտոնական կայքը:

Լայոնել Ադամսը 2012-ից 2014 թվականներին հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի կազմում, ապա խաղացել է «Ենիսեյ», Տվերի «Վոլգա» և «ԿԱՄԱԶ» թիմերում:

Ադամս Լայոնել Ռասակովիչը ծնվել է 1994 թվականի օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում: Նրա հասակն է 189 սմ, քաշը՝ 88 կգ:

Լայոնել Ադամսը «Բանանցին» էր միացել կիպրոսյան հավաքի ընթացքում: Նա մասնակցել է Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմի դեմ ստուգողական խաղին, որն ավարտվել է 0-0 հաշվով:

Նույն շարքից