Հասարակություն Պատահարներ 

Վթարվել է «Գառնի-Երեւան» ջրատարը. 22 ժամ ջուր չի լինելու Երեւանի 4 շրջաններում

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ «Գառնի-Երեւան» ջրատարի վթարի վերացման  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 23-ին ժամը 10.00-ից մինչեւ փետրվարի 24-ը ժամը 8.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

• Էրեբունի վարչական շրջանի,

• Նուբարաշեն վարչական շրջանի,

• Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Սեւանի, Ծխախոտագործների, Ծատուրյան  փողոցների եւ նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 17, Տիգրան Մեծի պող. 12-ից-80, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Խորենացու փող. 28-ից բարձր համարների,

• Շենգավիթ վարչական շրջանի` Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շեւչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող. 3-րդ, 5-րդ նրբանցքների,  Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Ներքին Շենգավիթ, Նոր Խարբերդ այգեգործական թաղամասերի,

• Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների եւ անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նույն շարքից