Tass.ru լրատվական կայքի փոխանցմամբ՝ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն անանուն նամակ է ստացել, որում եղել է սպանության սպառնալիք։
Ծրարում, որն ուղարկվել է նախարարների խորհրդի շենք, եղել է Բորիսովի լուսանկարը, փամփուշտ և ուղերձ թերթերից կտրված տառերով։
Հատուկ ծառայությունները սկսել են միջադեպի առնչությամբ ստուգումներ իրականացնել: