Vz.ru կայքի փոխանցմամբ՝ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ ԱՄՆ քաղաքացիների համար գլխավոր սպառնալիքներն են ահաբեկչությունը, ցանցահենների և առանձին պետությունների կողմից կիբերհարձակումները, նաև այնպիսի հիվանդությունների հնարավոր տարածումը, ինչպիսին է Զիկա վիրուսը:
Նրա խոսքով՝ ներկայումս դաշնային իշխանություններն ակտիվորեն աշխատում են այլ երկրների հետ, որպեսզի ծայրահեղականները չներթափանցեն ԱՄՆ տարածք: