Միջազգային Քաղաքական 

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է համաշխարհային առաջնորդներին. WikiLeaks

Rbc.ru կայքի փոխանցմամբ՝ WikiLeaks կայքը, որը հայտնի է, մասնավորապես, ամերիկյան հետախուզության գործողությունների բացահայտումներով, հրապարակել է հերթական գաղտնի նյութերը, որոնք վկայում են այն մասին, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է համաշխարհային առաջնորդներին:

Կայքի նյութի նախաբանում հաղորդվում է, որ ԱԱԳ-ը գաղտնալսել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի և Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հանդիպումները, ինչպես նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի զրույցները Մերկելի և Բեռլուսկոնիի հետ:

 

Նույն շարքից