Մշակույթ Հասարակություն 

Հաղթանակի ոգու անմահ երաժշտությունը

«Արամ Խաչատրյանի երաժշտությունն անմահ է, այն իր մեջ կրում է հայ ազգի ոգին՝ պայքարի ևհաղթանակի ոգին»: Ինչպիսի՜ վեհություն ու պարծանք է համակում հոգիդ, երբ առնչվում ես քո ազգի տաղանդի ուազգային ոգու նման դիպուկ ու ճշմարտացի բնութագրի՝ համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի օտարերկրացիների կողմից, ինչպիսին է քաջակորով հեղափոխական Էռնեստո Գևարան՝ աշխարհին հայտնի իբրև Չե Գևարա, ում էլ պատկանում են հայերիս մասին այս փառագեղ խոսքերը:

Մենք մի ազգ ենք, որ քանդել է պատմության հաստակուռ պատնեշները, որ սրբապիղծ դարավոր թշնամուհետ պայքարում պահել ու պահպանել է իր սրբագիր լեզուն ու նվիրական հավատը՝ իբրև յուր պատմության բոլորժամանակների լույսաճառագ հիմք: Ազգ, որի երկիրը դրախտավայր է օտարի աչքերում, ուր շարունակում են ապրելիմաստասիրական և սրբատաշ գրքերը, ինչպես չորացած վարդերը՝ դեռևս լի անշոշափելի սերմով: Մենք ազգ ենք, որի դարեր երկարաձգվող արտագաղթը պետք է արդեն պարպած լիներ ցեղը, սակայն չենք դադարել մեր հայրենիհողում անդրդվելիորեն բնակվելուց:

«Որքան էլ հայերի դժբախտություններն անցած լինեն սովորականի չափը, նրանք ապացուցել են, որ իրենցուժն էլ է սովորականի չափն անցնում, և դրանով կոչված են բարձրանալու բազում դարերից ընկճված վիճակից»:Ահա՛ թե ինչպես է արտահայտվել ֆրանսիացի անվանի հայագետ Անտուան Մեյեն:Սա՛ է մեր ազգի իրական դեմքը, այսպիսի՛ն է մեր համբավն աշխարհում: Ուրեմն եկե՛ք չկորցնենք այն.մեզանից և ոչ ոք իրավունք չունի մոռանալու իր ազգային ինքնությունը, յուրաքանչյուր հայ մարդու մտքում վառլույսի պես անմար պիտի մնան այն ականակիտ ու աստվածատուր ակունքները, որոնցով օժտված ենք մենք՝ հայերս,իրական հայ մարդը պիտի պահպանի իր ազգային ինքնությունն ու ապրի և գործի դրան համապատասխան: Եկե՛ք այսուհետ երբևէ չանտեսենք մարդկային այն վսեմ հատկությունները, որ մեր արյան մեջ են, ու գիտակցենք, որ եթե մեր նպատակն է բարձրանալ բազում դարերից ընկճված վիճակից, ապա առաջին հերթին պարտավոր ենք լինել միմյանց հանդեպ հոգասեր հայրենակիցներ աշխարհի որ անկյունում էլ որ լինենք՝ մեր սրտերում վառ պահելով մեր Հայաստան աշխարհը: Ուրեմն եկե՛ք հաստատակամ քայլերով ընդառաջ գնանք մեկս մյուսին՝ պատրաստ լինելով օգնության ձեռք մեկնել մեկս մյուսին, հոգածել ոչ միայն սեփական բարեկեցության մասին, այլև՝ մեր դրացիների՝ քաջ գիտակցելով, որ դա է ճանապարհը դուրս գալու ազգային այս ընկճախտից ու հասնելու մեզ բոլորիս միավորող Հայաստան աշխարհի բարօրությանն ու բարգավաճմանը:

Ի դեպ խոսելով մարդասիրության և գթասրտության մասին՝ պարզապես անհնար է չկիսեմ այն ուրախությունն ու հպարտությունը, որ ապրում եմ՝ լինելով ականատեսը մերօրյա բարեսեր ու վեհանձն վերաբերմունքի դրսևորման: Հոգիդ լցվում է անասելի պարծանքով, երբ տեսնում ես, որ քո օրերում, քո կողքին կան մարդիկ, հայ մարդիկ, որոնց համար բարություն անելը կյանքում գերնպատակ է: Վստահ եմ, որ յուրաքանչյուրը, ով կկարդա այս հոդվածը, կհամաձայնի ինձ հետ, եթե ասեմ, որ այդպիսի վառ անհատականություններից է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը. դրա մասին են վկայում վերջերս ինձ հասած բազմաթիվ նման արտահայտությունները. «Որ հեռուստաալիքը միացնում ես, եթերով այդ մեծանուն մարդու Հիրավի Հայ Մարդ, ով չի մոռանում իր ազգային ինքնությունը, ով, առանց վարանելու կասեմ, այսօր կանգնած է կարիքավոր հայ մարդու կողքին: Մարդ, ով մեծաթիվ հայրենակիցների տանիք է պարգևել ու ի կատար ածել բազում այլ բարի գործեր՝ հանուն մեր ժողովրդի և պետության բարօրության: Մի մարդ, ով իր մեծ ձեռքբերումն է համարում հուսահատությունից անորոշության մեջ հայտնված ընտանիքներին դրական լիցք հաղորդելը: Այո՛, Ռալֆ Յիրիկյանը շատ մարդկանց համար արդեն դարձել է երազանքների իրականացման Մեծ հավատով ու վստահությամբ կասեմ, որ անձամբ ես հպարտ եմ լինելու Ռալֆ Յիրիկյանի հայրենակիցը, հայրենակիցը մի մարդու, ով իր մեջ կրում է պայքարի ու հաղթանակի ոգու անմահ երաժշտությունը:

Տաթև Գրիգորյան

Նույն շարքից