Ինչես տեղեկացրել էինք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանը հրաժարվել էր պաշտոնից:
Երեկ Analitik.am-ը զրուցեց ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հետ, ով հայտնեց, որ նրան փոխարինողի հարցը դեռ չեն քննարկել, սակայն մեր տեղեկություններով այդ հարցն արդեն որոշվել է և ԲՀԿ մամուլի խոսնակ է նշանակվելու ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ, «Պոստսկրիպտում» մամուլի ակումբավար-սեփականատեր Վանիկ Էլիզբարյանը:
Լրացում
Քիչ առաջ ԲՀԿ-ն պաշտոնապես հաստատեց, որ Վանիկ Էլիզբարյանը փոխարինել է Վահան Բաբայանին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակի պաշտոնում: