ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտնեց, որ եթե իր ընկերը՝ Մհեր Սեդրակյանը լրագրողին հայհոյած լիներ, ապա նա պատրաստ է նրա տեղը ներողություն խնդրել:
Նշենք, որ նա և մի խումբ այլ պատգամավորներ՝ այդ թվում Մհեր Սեդրակյանը, առավոտյան հրավիրվել էին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի սենյակ:
«Ինքն էլ ներողություն կխնդրի, բայց չի արել, որ խնդրի: Ամոթ բանա՞, կարող ա միամիտ ստացվել ա, բայց չկա նման բան»,- ասաց նա:
Մհեր Սեդրակյանն էլ հաստատեց, Բաղդասարյանի հետ հանդիպման էին գնացել, իսկ պարզաբանումները կտա հենց Բաղդասարյանը, թե իր հարցով ինչ որոշման են հանգել:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե հայհոյանք չի եղել: «Ես ձայնագրությունները նայեցի, հայհոյանք չի եղել, պարզապես ցանկացել է առանձին սենյակում խոսի, որպես իր տղայի տարիքի անձնավորություն, որը չի ստացվել, ինձ թվում է իրենք առանձնազրույց կունենան»,- ասաց նա: