Հասարակություն 

ՀՀ քաղավիացիան մեկնաբանել է մարդատար ինքնաթիռներում լիթիում-իոնային մարտկոցների տեղափոխության արգելքը

Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը, «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով լիթիում-իոնային մարտկոցների փոխադրուման արգելքը, ասաց, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային գործակալության որոշումները անդամ պետությունների կողմից կատարման համար պարտադիր են: Նա նշեց, որ արգելքը հիմնականում մարդատար ինքնաթիռներով տեղափոխվող բեռներին է վերաբերում և ուղևորների համար առանձնապես անհարմարություններ չի առաջացնի, եթե տեղափոխվող սարքերի մարտկոցները չլինեն վնասված ու վտանգավոր:

«Խոսքը վերաբերում է որոշակի արգելքներին, երբ նոթբուքի կամ հեռախոսի վնասված, ճաքած, ուռած հատվածը կարող է վտանգավոր լինել կարգելվի այն հանձնել ուղեբեռ»,- պարզաբանեց Գրձելյանը:

Նույն շարքից