Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դիտողություն արեց տղամարդ պատգամավորներին՝ համբուրվելու համար:
«Հարգելի պատգամավորներ, շատ տգեղ է, երբ առավոտյան տղամարդիկ իրար համբուրում են ամեն օր: Փորձեք այդ ադաթից դուրս գալ: Ես, օրինակ, մեր կուսակցությունում համարյա արգելել եմ տղաներին ամեն օր համբուրվել: Նույն բանն ուսանողներն են անում ինստիտուտներում: Տգեղ է, դուք այստեղ այդ մշակույթը տարածում եք: Մի՛ արեք տենց բան»,-ասաց Մանուկյանը:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց՝ կարեւորը, որ այդ համբույրը Հուդայի համբույր չլինի, մի ողջագուրումն է մնացել , դա էլ է օպոզիցիան արգելում :