Անընդունելի է, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացնում է Մարդու իրավունքների պաշտպանի միայն մեկ թեկնածու։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, շնորհակալություն հայտնելով նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանին կատարած աշխատանքի համար:
«Ինչ վերաբերում է Արման Թաթոյանի թեկնածությանը, ապա Դուք տպավորիչ կենսագրություն ունեք, մենք սպառիչ պատասխաններ լսեցինք։ Կային որոշակի շահերի բախման հետ կապված մտահոգություններ, որոնք երեկ կարողացաք փարատել: Ձեր մանդատի լեգիտիմության համար անհրաժեշտ է, որ լայն աջակցություն ունենաք այս դահլիճում. մեկ տարի հետո մենք չենք լինի, և Դուք ավելի քիչ կաշկանդված կլինեք»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը։
Ա. Արզումանյանը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու:
Նշենք, որ այս պահին ԱԺ-ում անցկացվում է ՄԻՊ-ի գաղտնի քվեարկությունը, որը կավարտվի 14:30-ին: