Հասարակություն 

Սևանա լճում նավակով մարդ է անհետացել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 28-ին, ժամը 12.23-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում` Նորաշեն գյուղի մոտակայքում, Մեծամոր քաղաքի բնակիչ Ա. Մ.-ն նավակով դուրս է եկել ձկնորսության (մոտ 2 ժամ առաջ) և չի վերադարձել (նավակը չի նկատվում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նախարարության կայքը տեղեկացնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: 

Նույն շարքից