ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով օրեր առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից լրագրողներին հայհոյելու փաստին հայտարարեց, որ չի լսել, թե Մհեր Սեդրակյանը ԱԺ-ում հայհոյել է:
«Եթե ես խաբում եմ, շան տղա ըլնեմ, թե լսում եմ, հորս արև: Պըտի գնամ ականջներս նայեմ, լուրջ, լավ չեմ լսում: Տունն էլ, որ հեռուստացույցը միացնում եմ, բարձր եմ դնում: Ինձ թվում է՝ դուք էլ չեք լսում, բայց ձեզ թեմա է պետք»,- ասաց նա:
Ալեքսանյանը մեկ անգամ ևս հաստատեց, որ ինքը պատրաստ է նրա փոխարեն ներողություն խնդրել, բայց չի լսում, որ հայհոյում է: