Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլաթերը կտրականապես դեմ Է արտահայտվել 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանից մեկ այլ երկիր տեղափոխելու առաջարկներին: Այս մասին տեղեկացնում Է ՖԻՖԱ-ի կայքը:
«ՖիՖԱ-ն շատ լավ Է գիտակցում իր ամբողջ պատասխանատվությունը միջազգային ֆուտբոլի կառավարման գործում, և մենք այս առումով մեր կարծիքը հայտնել ենք՝ աշխարհի առաջնությունների բոյկոտը երբեք հարցերի լուծման արդյունավետ տարբերակ չի եղել»,- ասել Է Բլաթերը:
Ուկրաինայում ծավալվող ռազմական իրադարձությունների կապակցությամբ որոշ պաշտոնյաներ և անհատ անձինք հարց են բարձրացրել` զրկել Ռուսաստանին 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրավունքից: