Հայաստան 

Րաֆֆի Հովհաննիսյանը հյուրընկալել է Հայաստանում Չինաստանի դեսպանին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն, այսօր՝ փետրվարի 23-ին, հյուրընկալել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունին եւ նրա հետ քննարկել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:

«Ժառանգությունից»  հայտնում են, որ քննարկվել է հարցերի լայն տարրապատկեր՝ սկսած գլոբալ անվտանգությունից եւ տարածաշրջանային զարգացումներից, Հայաստանի ներքաղաքական իրավիճակներից մինչեւ հայ-չինական փոխհարաբերությունների ներկան ու ներուժը:

Հովհաննիսյանը պաշտոնական հյուրին ներկայացրել է Հայաստանի ներհասարակական եւ արտաքին քաղաքական օրախնդիր մարտահրավերները, ինչպես նաեւ Նոր Հայաստանի ստեղծման ու փոխհարաբերությունների այդ ներուժի լիակատար իրականացման իր մոտեցումները:

Նույն շարքից