Հասարակություն 

Նվերներ Բերձորի մանկապարտեզին

ԼՂՀ Քաշաթաղի շրջանի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի միջև կնքված բարեկամության հուշագրի համաձայն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի հրավերով, փորձի փոխանակման նպատակով, կրկին Մալաթիա-Սեբաստիայում էին գտնվում Քաշաթաղի շրջանի Բերձորի մանկապարտեզի տնօրենն ու աշխատակիցները: Մանկապարտեզի տնօրեն Իննա Բաբայանը մասնակցել է նաև «Գրքի տոնին» և Հովհ. Թումանյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումներին:

Վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի անունից Բերձորի մանկապարտեզին նվիրաբերվել են խոհանոցային պարագաներ, կենցաղային տեխնիկա , մեթոդական գրականություն և դիդակտիկ նյութեր:1 2 3 4

Նույն շարքից