«Շատ վարկածներ և հետաքրքիր վերլուծություններ եմ կարդում, բայց երեկ ինչ-որ տեղի է ունեցել, մենք չենք ցանկանում դրա մասին խոսել հրապարակավ: Մեր ներկուսակցական խնդիրներն են և, այո՛, կան ներկուսակցական խնդիրներ և տարաձայնություններ: Մնացած հարցերի շուրջ կխոսենք ավելի ուշ»- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:
Պատգամավորը հայտարարեց, որ ինքը կողմ է կոալիցիային, սակայն ավելի մանրամասն անդրադառնալ խոստացավ առաջիկայում:
Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը Analitik.am-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ Բաբայանը լքի նաև ԲՀԿ շարքերը ասաց, որ իր կարծիքով նման հարցադրմամբ տեղին կլիներ դիմել Վահան Բաբայանին:
«Ես ձեզ կարող եմ մի բան վստահ ասել, որ նա մեր խմբակցության ակտիվ պատգամավորներից մեկն է, մեր ընկերն է»,-ասաց Վ. Էնֆիաջյանը: