Հասարակություն 

Իգոր Մուրադյանի արևմտյան պարանոյան

Բաբկեն Հարությունյանը գրում է իր Ֆեյսբուքյան էջում.


Վերջերս արևմտամետների շրջանում գնալով ավելի լայն տարածում է գտնում ռուսատյացության դրսևորումներից մեկը՝ КГБ-ացավը: Նման ախտանիշ ունեցողները համոզված են, որ բոլոր նրանք, ովքեր Արևմուտք, Եվրոպա, ԱՄՆ, Մայդան և մի քանի այլ նման բառերից էքստազի մեջ չեն ընկնում, միանշանակ ռուսական КГБ-ի գործակալ են:Սրանով աչքի ընկնում նաև քաղաքագետ Իգոր Մուրադյանը, մարդ, ով կանգնած լինելով Ղարաբաղյան շարժման ակունքներում, այս հարցում նույնպես վրիպել է ` այն էլ մի քանի անգամ :


Սակայն վերջերս այդ մարդու մոտ գնալով ավելի շատ են նկատվում տարօրինակություններ: Նախ նա Մայդանի իրադարձությունների ժամանակ հայտնվում է Կիևում և այնտեղ հանդես գալիս բոցաշունչ հակառուսական ելույթներով, իսկ այս տարվա հուլիսի 12-ին արևմտյան գրանտներով սնվող կայքերից մեկում հրապարակում է ռուսալեզու հոդված, որտեղ ներկայացնում է գործիչների սև ցուցակը՝ 41 հոգուց բաղկացած: Մուրադյանի կողմից <>, շարքին են դասվել Ալեքսանդր Իսկանդարյանը և Սերգեյ Շաքարյանցը: Բնականաբար, հոդվածը ժամեր անց հեռացվեց կայքից և համացանցից, բայց Արևմուտքի և Մայդանի սիրահարն այդքանով չսահմանափակվեց և մեկ այլ լրատվամիջոցի հարցազրույց տալով` անդրադարձավ Հայաստանում քաղաքացիական պատերազմին , որն իբրև թե արդեն սկսվել է, իսկ աշնանը այն արդեն կտեղափոխվի փողոց: 



Բնականաբար, նման հուզական պոռթկումները օդից չեն ծնվում, և այսպիսի գործիչների համար որպես կանոն «ոգեշնչման աղբյուր» է հանդիսանում Արևմուտքը: Իգոր Մուրադյանի դեպքում կարելի է ավելի կոնկրետացնել՝ Մեծ Բրիտանիան, քանի որ գաղտնիք չէ, որ վերջին շրջանում քաղաքագետը բավականին հաճախ է այցելում այդ երկիր: Ավելին` խոսակցություններ են շրջանառվում, որ այստեղ կան նաև այլ հետաքրքրություններ. Մուրադյանը ժամանակ առ ժամանակ իր հետ Լոնդոն է տանում երիտասարդ սկսնակ քաղաքական գործիչների՝ իբրև թե այնտեղի փորձառու գործիչների և բարձրակարգ քաղաքագետների հետ հանդիպումներ կազմակերպելու և փորձի փոխանակում իրականացնելու համար: Այդ ամենն, իհարկե, արվում է երիտասարդ գործիչների հաշվին, Մուրադյանն այստեղ հանդիսանում է կազմակերպողը, ով փաստորեն, ուրիշների հաշվին պարբերաբար այցելում է Մեծ Բրիտանիա և կրկին ուրիշների հաշվին հոգում այնտեղ մնալու ծախսերը: Իսկ հանդիպումներն, ասում են, իսկապես կազմակերպում է, պարզապես ոչ թե փորձառու, հմուտ և իրենցից ինչ-որ բան ներկայացնող, այլ ոչ հայտնի, «Ճ» կլասի ինչ-որ քաղաքագետների հետ: 



Հետաքրքիրն այն է, որ նույն Իգոր Մուրադյանը ժամանակին բավականին սերտորեն համագործակցում էր ՌԴ քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկու հետ և, կարելի է, ասել, Հայաստանում ռուսամետ գործունեություն էր ծավալում: Իսկ հիմա՝ այսպիսի կտրուկ շրջադարձ...


Եվ եթե Մուրադյանի նման գործիչները նույն ոգով ու եռնադով շարունակեն իրենց գործունեությունը, ապա մոտ ապագայում բոլորս կմեղադրվենք ռուսական КГБ-ի գործակալ լինելու մեջ:

Նույն շարքից