Հասարակություն Իրավական 

Նորածնի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նորածին երեխայի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի բաժնից: 2016թ փետրվարի 19-ին Արարատի մարզի Մրգավետ գյուղի Նժդեհի փողոցի վերջնամասում հայտնաբերվել է նորածին երեխայի դիակ։ Բժշկական նախնական հետազոտության արդյունքներով՝ նորածինը մահացել է «պոստհեմորագիկ անեմիայի, չկապված պորտալարից արտաքին արյունահոսության հետևանքով»:

Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը): Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հանցագործությունը բացահայտելու համար համապատասխան հանձնարարություն է տրվել ոստիկանության Արտաշատի բաժնին:

Նույն շարքից