Հասարակություն 

Միգրանտներ տեղափոխող նավը կործանվել է

Առնվազն 20 միգրանտ են խեղդվել Միջերկրական ծովում նավի կործանման հետեւանքով:

Նավով տեղափոխվող եւս մի քանի տասնյակ միգրանտներ անհայտ կորած են համարվում, հաջողվել է փրկել 22 մարդու կյանք:

Փրկվածների խոսքով՝ նավակողին 150 մարդ է գտնվել: Առայժմ պարզ չէ նավի կործանման պատճառը, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Ենթադրվում է, որ Իտալիա տեղափոխվող նավը շրջվել եւ խորտակվել է Լիբիայի մերձափից ոչ հեռու, Տրիպոլիից արեւելք:

Նույն շարքից