Հասարակություն 

ՄԱԿ-ը դատապարտել է ներգաղթյալների նկատմամբ Եվրոպայի «սահմանափակող միջոցառումները»

Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին դատապարտել է ներգաղթյալների նկատմամբ «սահմանափակիչ միջոցառումները», որոնք ընդունվել են Եվրոպայի մի շարք երկրներում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

«Յուրաքանչյուր անցնող շաբաթ որոշ եվրոպական երկրներ ավելի են կենտրոնանում զսպման վրա` փախստականների հոսքի կարգավորմանը պատասխանատվությամբ մոտենալու և ընդհանուր լուծումներ մշակելու փոխարեն»,- ասել է նա:

«Անցանկալի սահմանափակումներ» կիրառող երկրների թվում են Ավստրիան, Սլովենիան և Մակեդոնիան:

Նույն շարքից