Փետրվարի 22-ի դրությամբ Մոլդովայում գրիպի համաճարակից մահացած քաղաքացիների թիվը հասել է 11-ի: Այս մասին հայտնել են Մոլդովայի առողջապահության նախարարությունից, նշելով, որ իրավիճակը երկրում վերահսկվում է, սակայն գրպի համաճարակը դեռ չի հաղթահարվել: Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ գործակալությունը:
Նախարարի տեղեկացմամբ, գրիպի վիրուսով հիմնականում հիվանդանում են հղի կանայք ու երեխաները: Մահացության հիմնական պատճառը բարդացումներն են, որոնք արտահայտվում են սուր թոքաբորբի տեսքով:
Նախարարի համոզմամբ Մոլդովայի բոլոր առողջապահական հիմնարկներն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով: