Քաղաքական Միջազգային 

Սերբիայում ընդդիմությունը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցով հանրաքվե է պահանջում

Մի քանի ընդդիմադիր շարժումների ղեկավարները պահանջել են ՆԱՏՕ-ի հետ Սերբիայի համագործակցության մասին հանրաքվե նշանակել, հայտնում է rosbalt.ru-ն: «Դվերի» կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտարարում է, որ Սերբիայի «սողացող» մուտքը դաշինք անհրաժեշտ է ընդհատել, և Սերբիայի քաղաքացիներին թույլ տալ արտահայտվել այդպիսի կարևոր հարցում:

«Պահանջում ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը կազմակերպվի նաև հանրաքվե, որում Սերբիայի քաղաքացիները կարտահայտվեին այդ հարցի մասին, և որի արդյունքը յուրաքանյչյուր նոր իշխանության կստիպեր գործել քաղաքացիերի որոշմանը համապատասխան»,- նշել է «Դվերին»:

Սերբիայի ժողովրդական կուսակցությունը ևս հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին, բայց արդեն խորհրդարանական ընտրություններից հետո: Քվեարկության ենթադրյալ ամսաթիվը ապրիլի 24-ն է:

Ավելի վաղ «Օբրազ» և «Զավետնիցի» ընդդիմադիր շարժումների ակտիվիստները Բելգրադում միտինգ են անցկացրել, որում խոսել են Սերբիայի Սահմանադրական դատարան երկրի սահմանադրությանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին օրենքի համապատասխանությունը պարզելու նպատակով հայտարարություն հանձնելու մասին: Ակցիայի կազմակերպիչները նաև պահանջել են օրենքի և ՆԱՏՕ-ի հետ հետագա համագործակցության մասին հանրաքվեի ամսաթիվ նշանակել մինչև մարտի 27-ը:

Անցած ուրբաթ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը ստորագրել է Սերբիայի և ՆԱՏՕ-ի համաձայնագիրը: Երկրի խորհրդարանը փետրվարի 12-ին վավերացրել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների համար երկրի տարածքում դիվանագիտական իմունիտետի և լոգիստիկ աջակցության մասին համաձայնագիրը: ՆԱՏՕ-ի հետ Սերբիայի գոևծընկերության անհատական ծրագիրն ուժի մեջ է մտել 2015 թ. մարտին:

Նույն շարքից