Հասարակություն 

Ջրաշխարհին կից անտառները հանգստյան գոտի են դառնալու

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը հերքել է  «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարությունը, որի համաձայն  Ջրաշխարհին կից անտառների ծառերը  հատվում են և այնտեղ շինություն է կառուցվում:


«Չի համապատասխանում իրականությանը տարածած հայտարարությունը, որովհետեւ այնտեղ նախատեսվում է զբոսայգի կառուցել, որի վերաբերյալ որոշում Երեւանի ավագանին  կայացրել է դեռ հոկտեմբերին: Այդ հատվածում լինելու է հանգստյան գոտի: Մարտի 26-ին Երեւանի քաղաքապետարանի կայքում տեղադրվեց հայտարարություն այն մասին, որ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանը ներկայացրել է Ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողների նախագիծը, թե ինչպիսի հանգստյան գոտի է լինելու»,- ասել է Արթուր Գեւորգյանը:

 

Նույն շարքից