Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան վերստին ճանաչվել է որպես աշխարհի լավագույն քաղաք։ Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վիեննան ունի աշխարհի բոլոր քաղաքների թվում ամենաբարձր կենսամակարդակը:
Վարկանիշային աղյուսակը, որը կազմել է Mercer խորհրդատվական ընկերությունը, եզրափակել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադը։
Վարկանիշային աղյուսակը հենված է եղել 10 չափանիշների վրա, որոնց թվում են քաղաքական կայունությունը, առողջապահությունը, կրթությունը, հանցագործության մակարդակը, հանգստի կազմակերպումն ու տրանսպորտային պայմանները։
Վիեննան 17-րդ անգամ է ճանաչվում աշխարհի լավագույն քաղաք։ Վարկանիշային աղյուսակում Վիեննային հաջորդում են Ցյուրիխը, Օքլենդը, Մյունխենն ու Վանկուվերը։