Հասարակություն 

Այցելուները տանջամահ են արել սիրամարգերին՝ նրանց հետ սելֆի անելով

Daily Mail-ի փոխանցմամբ՝ չինական Yunnan Wild Animal Park կենդանաբանական այգու այցելուները տանջամահ են արել երկու սիրամարգի՝ նրանց հետ սելֆի անելով։

Թռչունները սատկել են շոկից, ինչի պատճառը եղել է այն, որ նրանք անընդհատ անցել են ձեռքից ձեռք և զբոսաշրջիկները շարունակ բացել են նրանց պոչը՝ հիշատակի համար լուսանկարվելու համար։

Կենդանաբանական այգու ղեկավարությունը դատապարտել է զբոսաշրջիկների պահվածքը։

Նույն շարքից