ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Analitik.am-ի հետ զրույցում հերքել է Հայաստանի տարածք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափացման վերաբերյալ լուրերը:
Նրա տեղեկացմամբ, դիվերսիոն գործողություն տեղի չի ունեցել, պարզապես հակառակորդի գնդակից վիրավորվել է Այգեձոր գյուղի մի հովիվ: Ըստ տեղեկությունների, վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ և որ զոհվել էին ՊԲ երկու զինծառայողներ: