Mk.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ տեսաժողովի շրջանակում քննարկել են սիրիական հակամարտության թեման: Նրանք հայտարարել են, որ անհրաժեշտ է դադարեցնել Սիրիայի ռմբակոծումը:
Ղեկավարները կոչ են արել հակամարտող բոլոր կողմերին ամբողջությամբ կատարել տվյալ համաձայնագրի պահանջները, ինչպես նաև ևս մեկ անգամ ընդգծել են Սիրիայում խաղաղ իշխանափոխության կարևորությունը: