Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային աճուրդների ընթացքում նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել:
WTI ապրանքանիշի թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ընկել են 2,35 տոկոսով՝ հասնելով բարելի համար 31,12 դոլարի։
ICE Futures Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի նավթի ապրիլյան ֆյուչերսները նվազել են 1,56 տոկոսով՝ հասնելով բարելի համար 32,75 դոլարի։