Քաղաքական Միջազգային 

Մահացել է Կաստրոների ավագ եղբայրը

Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ Կուբայում մահացել է Ֆիդել և Ռաուլ Կաստրոների ավագ եղբայր Ռամոն Կաստրոն:

91 տարեկան Ռոման Կաստրոն քաղաքական ուղղվածություն չի ունեցել: Հեղափոխության սկսման ժամանակ օգնել է հորը` ընտանեկան ֆերմայի ղեկավարման հարցերում:

Ֆիդել Կաստրոյի` իշխանության գալուց հետո Ռամոնը ղեկավարել է գյուղատնտեսական ոլորտի աշխատանքը, այդ թվում` օգնել է ավելացնել շաքարի արտադրությունը կղզու արևելքում: Բացի այդ, նա հիմնել է մի քանի պետական ընկերություն նույն ոլորտում։

Նույն շարքից