Հայաստան Քաղաքական 

ՀՀ-ն և Ֆրանսիան դիվանագետների ընտանիքի անդամներին փոխադարձաբար աշխատանքի իրավունք կտան

Կառավարության նիստի օրակարգում է  Հայաստանի  և Ֆրանսիայի  կառավարությունների միջև դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցչությունների աշխատողների ընտանիքների անդամներին փոխադարձաբար աշխատանքի իրավունքի տրամադրման մասին» հայտագրերի փոխանակմամբ կնքվող համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցը:

Կից ներկայացված տեղեկանք-հիմնավորման մեջ նշված է, որ համաձայնագիրը նաև առնչվում է ՀՀ և ԵՄ անդամ պետությունների միջև կնքված վիզաների դյուրացման  մասին  պայմանագրին, որով վերացվում է ԵՄ պետություններ այցելելիս մուտքի արտոնագրի պահանջը դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար:

Եվրոպական պետություններից միայն Շվեյցարիայի հետ է կնքել նման միջազգային պայմանագիր, որն ուժի մեջ է մտել 2012-ին, իսկ  Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Բելգիայի Թագավորության հետ   համաձայնագրերը գտնվում են  համաձայնեցման փուլում:

Նույն շարքից