Հայաստան Քաղաքական 

Նախկինում Հայաստանը ստանում էր ռուսական բանակի օգտագործած զենքը. քաղաքագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծիք հայտնեց, որ հայ-ռուսական ռազմական համագործակցության շրջանակներում արտոնյալ վարկով ձեռք բերված զինատեսակների բացահայտ ցուցադրումն իր պատճառներն ունի:

«Դրանք հրապարակային ներկայացնելը պայմանավորված էր նրանով, որ բացառապես նորագույն զինատեսակներ են՝ տրամադրված անմիջապես գործարաններից, իսկ նախկինում Հայաստանը ստանում էր ռուսական բանակի օգտագործած զենքը»,-նշեց քաղաքագետը:

Նրա խոսքերով՝ շատերը ցանկանում են այդ բացահայտ ցուցադրելը կապել ռուս-թուրքական լարված հարաբերությունների հետ, բայց դա այդպես չէ:

Ըստ քաղաքագետի, ուշացումը  պայմանավորված է տեխնիկական խնդիրներով. «Այն ֆորմատը, որը ձևավորվում է,  իմաստ և նշանություն ունի երկու ուժերի համար էլ հենց 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների համատեքստում»:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր կամ ոչ իշխանական թևի զարգացումներին, քաղաքագետի դիտարկմամբ՝ նրանց մեջ դեռ պարզ չէ ինչ զարգացումներ կլինեն. «Կարծում են նոր դաշինքների ձևավորումներ կլինեն, դրանք ավելի պարզ կդառնան մոտակա ամիսներին»:

Նույն շարքից