Հայաստանում Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայի հրաձգային ստորաբաժանումները բարձրլեռնային «Կամխուդ» ուսումնամարզական համալիրում եռօրյա հատուկ դասընթացներ են անցկացնում՝ ուսումնասիրելով «տակտիկական դիպուկահարային մենամարտերի» նոր մեթոդաբանությունը:
Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության փոխանցմամբ, այս դասընթացներից առաջ զինծառայող դիպուկահարները մեկամսյա նախապատրաստական փուլի են մասնակցել:
Դասընթացների ժամանակ անձնակազմը բերվելու է տակտիկական վիճակի եւ բաժանվելու է երկու խմբի: Մի մասը հանդես է գալու դիմակավորված դիվերսիոն խմբի դերում, մյուս մասը՝ դիպուկահարների խմբի:
Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողների հատուկ դասընթացներն ավարտվելու են զանգվածային կրակահերթով դիպուկահարների կողմից պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբի ոչնչացմամբ: