Օմբուդսմենի աշխատանքը չի կարող պայմանավորված լինել որևէ քաղաքական գործոններով. այսօր Մարդու իրավունքների աշխատակազմին ներկայանալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց նորանշանակ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:
Լրագրողնի հարցին, թե հին աշխատակազմով է աշխատելու, Արման Թաթոյանը պատասխանեց, որ այս պահին կա ձևավորված աշխատակազմի թիմ և աշխատելու են միասին:
Ի պատասխան հարցի, թե երբ է պատրաստվում այցելել իրավապաշտպանների կողմից քաղբանտարկյալներ հայտարարված անձանց՝ ՄԻ պաշտպանը նշեց, թե առաջին օրն է աշխատանքի և կաշխատի ամեն ինչ շատ արագ և անհապաղ գործերը կկազմակերպվեն:
Լրագրողները նորանշանակ ՄԻՊ–ին հարցրեցին, թե արդյոք կան սահմանված առաջնային հարցեր, որով զբաղվելու է, Արմն Թաթոյանը պատասխանեց, թե այս պահին հենց կողմնորոշվի, ուսումնասիրվի, շատ արագ արդեն կհասկանա։