Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն նախկին «ժառանգական» Ստյոպա Սաֆարյանը տարբեր շրջապատներում հայտնել է, որ պատրաստվում է անդամագրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը: Այս թեմայի շուրջ Analitik.am-ը զրուցեց Ս. Սաֆարյանի հետ, ով մեր լրագրողի հետ զրույցում հայտարարեց, որ այս պահին զբաղված է իր հիմնադրած ինստիտուտի աշխատանքներով և նման բանակցություններ չի տանում:
«Ես շատ լավ ճանաչում և հարգում եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, անգամ մեր միջև հին բարեկամություն կա և գնահատում եմ նրա կատարած կուսակցական աշխատանքն ու բարձր կարծիք ունեմ «Լուսավոր Հայաստան»-ի մասին, բայց մենք ոչ մի նման հարց չենք քննարկել և մոտ ապագայում նման ծրագրեր չունեմ»,-ասաց պարոն Սաֆարյանը:
Ինչ վերաբերում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին իր քաղաքական մասնակցության հարցին, Սաֆարյանը պատասխանեց, որ այս պահին չի որոշել: