Հայաստան Քաղաքական 

Այսօր ստորագրվելու է. Արմեն Ռուստամյան

Այսօր՝ փետրվարի 24-ին, օրվա երկրորդ կեսին կստորագրվի ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Այսօր ստորագրվելու է»,- ասաց պատգամավորը՝ հայտնելով, որ կողմերից ստորագրող ներկայացուցիչներ են լինելու ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ու Նախագահ Սերժ Սարգսյանը:

Թե ի՞նչ բովանդակություն է ունենալու փաստաթուղթը, Արմեն Ռուստամյանը հորդորեց սպասել. «Չե՞ք կարողանում սպասել մի երկու ժամ: Սպասեք, հո՞ թաքուն չենք անելու: Բոլոր հարցերը հստակեցվելու են, չի մնալու մի հարց, որը անպատասխան կմնա: Թաքուն չի լինելու, ամեն ինչ հրապարակվելու է: Ձեր դերն էլ կա՝ դուք էլ ամեն տողն ուսումնասիրեք, ընկալեք ու ստիպեք, որ համագործակցող կողմերը իրականացնեն այն, ինչ ստանձնում են»:

Նույն շարքից