Օգոստոսի 1-ին, ժամը 04.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գորգագործների փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է (քաղաքացին ներսում քնած է), ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: