Հասարակություն 

Թայվանում զոհվել Է 24 մարդ

Թայվանի հարավի Գաոսյուն քաղաքում գազի մի քանի հուժկու պայթյունների հետևանքով զոհվել է 24 մարդ, շուրջ 270-ը վիրավորվել է, հաղորդել են երկրի իշխանությունները: 

 

Զոհվածների թվում չորսը հրշեջներ են: Պատահարի վայրում արված լուսանկարներում երևում են պայթյուններից առաջացած վիթխարի բոցը, շրջված ավտոմեքենաներ, տապալված ծառեր, ճանապարհի մեջտեղում գոյացած ձագարափոսեր:

 

Թայվանի վարչապետ Ցզյան Իհուան հայտարարել է, որ տեղի Է ունեցել հինգ պայթյուն: Վարչապետի խոսքով՝ բազմաթիվ պայթյունների պատճառը գազի արտահոսն է կոյուղու համակարգում:    

 

Մերձակա շրջաններում մարդկանց տարահանել են դպրոցներ, հաղորդում են տեղական իշխանությունները:

 

«Ես ճանապարհին ամենուրեք տեսա բազմաթիվ շրջված ավտոմոբիլներ և մոտոցիկլետներ և բժիշկների, որոնք ստուգում Էին պառկած մարդկանց՝ մեռած են նրանք, թե ողջ»,- BBC-ին պատմել Է պայթյունների ականատեսներից մեկը:

 

Նրա խոսքով՝ պայթյունները գոյացրել են հսկայական փոս՝ նման վիթխարի չափերի քարանձավի:

 

Նույն շարքից