Հայաստան Քաղաքական 

Այվազյանը՝ Բագրատյանին. Սելը ճռալու տեղը սելվորն է ճռում

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը վստահ չէ՝ «Պետական տուրքի օրենք»-ում կատարվող փոփոխությունն իսկապես բխո՞ւմ է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրից, թե՞ ոչ:

Դիմելով հարցի հիմնական զեկույցող Հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանին՝ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, «Դուք լրիվ ավիրում եք տնտեսական դաշտը, դուք անձամբ: Բերել եք կարևորագույն օրենք ու չեք հիմնավորում»:

Հրանտ Բագրատյանը մի քանի անգամ հորդորեց Վարդան Այվազյանին ներկայացնել այն կետը, ըստ որի՝ Հայաստանը պարտավորված է նման փոփոխություն կատարել ու սահմանել երրորդ երկներ արտահանվող ապրանքների համար լիցենզիա տրամադրելու գործընթացը:

Պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին, թե ո՞ր պայմանագրի ո՞ր կետով է այս տուրքը սահմանվում, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, թե փաստաթուղթը ԵՏՄ հիմանկան պայմանագիրն է, իսկ կետն ընդմիջմանը ցույց կտա: Բագրատյանի պնդմանը, որ Այվազյանը կոնկերտ պատասխանի իր հարցին, Այվազյանը բորբվոքվեց ու կրկնեց, որ ընդմիջմանը ցույց կտա կետը ու չէր կարող պայմանագրի հսկա հատորը բերել. «Ա~յ քեզի բան»:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ հայտարարեց, թե չի ընդունում գոռալով խոսելը և խորհուրդ տվեց Հրանտ Բագրատյանին գնալ հանձնաժողովների նիստերին և քննարկել բոլոր հարցերը:

«Լավ ա, էլի, ասում ա՝ սելը ճռալու տեղը սելվորն ա ճռում: Դուք լինեք վարչապետ, ես՝ տնտեսական դաշտն ավիրող: Սենց լավ ա ստացվում»,- այսօր ԱԺ նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումների քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Նույն շարքից